Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել. 168.am

Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել. 168.am

Առաջարկվող կոկտեյլներն օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար նյութերով։ Դրական արդյունքը բավականին շուտ կնկատեք. քաշը կսկսի նվազել։ Steptohealth.ru-ն գրում է, որ դա տեղի կունենա ճարպերի քանակի նվազեցման շնորհիվ։ Եվս մեկ առավելություն. կոկտեյլների օգտագործման արդյունքում կկարողանաք վերահսկել օգտագործվող կալորիաների քանակը։

Մի քանի հանգամանք, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել.

  • Ըմպելիքները 200 կալորիայից ավելի չպիտի պարունակեն։
  • Օգտագործվող կոկտեյլը չպետք է գերազանցի 200-750 մլ-ը։
  • Բոլոր բաղադրիչները պետք է քիչ քանակով շաքար և մեծ քանակով բջջանյութ ու սպիտակուցներ պարունակեն։
  • Հիշեք, որ նպատակն ավելորդ քաշից ազատվելն է։ Հետևաբար՝ կոկտեյլն օգտագործելուց առաջ և հետո ոչինչ չուտել, մինչև սննդի հաջորդ ընդունումը։


Կանաչ կոկտեյլ։ Շատ կարևոր է օրը սկսել մթերքով, որն օրգանիզմին էներգիա կհաղորդի։ Այս ըմպելիքի օգնությամբ հոգնածություն չեք զգա։

Բաղադրիչներ.

  • կես բաժակ ջուր՝ 125 մլ,
  • 5 ճաշի գդալ կիտրոնի կամ նարնջի հյութ՝ 50 մլ,
  • կես բաժակ թարմ վարունգ՝ 100 գրամ,
  • կես կանաչ խնձոր,
  • 2 բաժակ սպանախ՝ 50 գրամ,
  • 1 ճաշի գդալ մաղադանոս՝ 10 գրամ։


Պատրաստման եղանակը. լավ լվացեք բոլոր բաղադրիչները, խնձորի, վարունգի կեղևը հեռացրեք։ Մանր կտրատեք։ Բլենդերի մեջ լցրեք ջուրը և ցիտրուսային մրգի հյութը։ Ավելացրեք կտրատած վարունգը, խնձորը, սպանախն ու մաղադանոսը։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Եթե ըմպելիքը ձեզ համար շատ խիտ է ստացվել, կարող եք մի փոքր ջուր ավելացնել։


Կոճապղպեղով և կիտրոնով ըմպելիք։ Գազարն օրգանիզմը կհագեցնի բջջանյութով և սպիտակուցներով, իսկ կոճապղպեղը կօգնի արագացնել նյութափոխանակությունը։

Բաղադրիչներ.

  • 2 բաժակ քերած գազար՝ 230 գրամ,
  • 1 խնձոր (գերադասելի է՝ կարմիր),
  • կես թեյի գդալ կոճապղպեղ՝ 2 գրամ,
  • կես բաժակ հանքային ջուր՝ 125 մլ,
  • 5 ճաշի գդալ կիտրոնի հյութ՝ 50 մլ,
  • 2 սառույց,
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ։


Պատրաստման եղանակը. լավ լվացեք բոլոր բաղադրիչները, մաքրեք խնձորի, գազարի կեղևը, կտրատեք։ Մանրացրեք կոճապղպեղը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Ցանկության դեպքում կարող եք մեկ ճաշի գդալ մեղր ավելացնել՝ ըմպելիքը քաղցրացնելու, էներգետիկ արժեքը բարձրացնելու համար։


Վարսակի փաթիլներով մրգային կոկտեյլ։ Վարսակը մի շարք օգտակար հատկություններ ունի, այն խորհուրդ է տրվում մարդկանց, ովքեր գաստրիտ ու փորկապություն ունեն։ Մրգերի հետ համադրելու դեպքում կարող եք համեղ և սննդարար ըմպելիք ստանալ։

Բաղադրիչներ.

  • 2 բաժակ վարսակի փաթիլներ՝ 100 գրամ,
  • 2 բաժակ ջուր՝ 500 մլ,
  • 1 բաժակ թարմ ելակ՝ 150 գրամ,
  • 1 խնձոր,
  • կես բաժակ նշի կաթ՝ 100 գրամ,
  • 2 բանան,
  • 1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ։


Պատրաստման եղանակը. վարսակի փաթիլները եփեք 2 բաժակ ջրով (հարկավոր է եփել դանդաղ կրակին 10 րոպե)։ Թողեք սառչի, թափեք ավելորդ ջուրը։ Վարսակի փաթիլներն ու ելակը խառնեք բլենդերում։ Ավելացրեք կտրատած խնձորը, նշի կաթը, խառնեք։ Ավելացրեք բանանը։ Խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Մատուցելիս ավելացրեք դարչինը։


Ավոկադոյով կոկտեյլ։ Ավոկադոն մեծ քանակով օգտակար և հեշտ յուրացվող ճարպեր է պարունակում։ Այն օգնում է պայքարել արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակի դեմ։

Բաղադրիչներ.

  • 1 միջին ավոկադո,
  • 1 բաժակ թարմ ելակ՝ 150 մլ,
  • 3 բաժակ յուղարկված կաթ՝ 750 մլ,
  • 1 բանան,
  • 1 ճաշի գդալ շաքար՝ 10 գրամ։


Պատրաստման եղանակը. մաքրեք ավոկադոն։ Լավ լվացեք ելակը, կտրատեք։ Երկու բաղադրիչները խառնեք բլենդերում։ Ավելացրեք կաթը, բանանը, նորից խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ